Աճը սկսվում է մեզանից

Եվրոքիմ

ԱՄՈՆԻՈՒՄԱՅԻՆ ՍԵԼԻՏՐԱ 34.4%

Ամոնիումային սելիտրա (ամոնիումի նիտրատ) - ամոնիում-նիտրատային ազոտական պարարտանյութ, որի բարձր ազոտի պարունակությունը նպաստում է բարձր բերքատվությանը: Արտադրվում է հատիկավոր տեսքով: Լավ ջրալուծվող է և արագորեն ներծծվում է: Այն կիրառելի է բոլոր տեսակի հողերի և բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի դեպքում՝ թե որպես նախացանքային, թե որպես սնուցող պարարտանյութ: Լավագույն արդյունքի համար ամոնիումի նիտրատն օգտագործվում է ֆոսֆորի և կալիումի պարարտանյութերի հետ համատեղ:

 

Ապրանքի առավելությունները՝

  • Ազոտի արագ և դանդաղ յուրացման համար հասանելի տեսակներ․ առավել արդյունավետ է գարնանային և ամառային սնուցման համար:
  • Կիրառելի է գարնանը ձմեռային հացահատիկի սնուցման համար, կամ որպես հիմնական պարարտանյութ՝ արևածաղկի, գարնանային հացահատիկի, եգիպտացորենի և այլնի համար։
  • Համատեղելի է այլ պարարտանյութերի հետ։
  • Ապրանքը չի փոշիանում և գնդվում՝ օժտված է լավ հատկանիշներով պահպանման և տեղափոխության համար։
  • Ջրալուծվող է։

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
logo