Աճը սկսվում է մեզանից

ԱՎԳՈՒՍՏ

ԿՈՐՍԱՐ

Ազդող նյութ: Բենտազոն

Խտությունը: 480 գ/լ

       Դեղամիջոցային ձևը՝        Ջրում լուծվող խտածո (ՋԼԽ)

       Վտանգի դասը: Վտանգի 3-րդ դաս (չափավոր վտանգավոր միացություն

 

Պաշտպանական գործողության ժամկետը: Ապահովում է ցանքերի անվտանգությունը դեղամիջոցով մշակման պահից մինչև մոլախոտերի նոր ալիքի առաջացումը։

Ընտրողականությունը: Ընտրողական հատիկային մշակաբույսերի և լոբազգիների համար։ Վերացնում է բազմաթիվ միամյա երկշաքիլավոր մոլախոտեր և որոշ միաշաքիլավորների։

Ազդեցության արագությունը: Մոլախոտերի վրա դեղամիջոցի ազդեցության առաջին նշանները ի հայտ են գալիս դեղամիջոցոցով մշակումից 3-7 օր անց, կախված եղանակային պայմաններից։

Օդի բարձր խոնավությունը , բարձր ջերմաստիճանը (20-25°С), լավ լուսավորությունը նպաստում են բույսերի կողմից դեղամիջոցի արագ կլանմանը։

Բուսաթունունակությունը՝ կիրառման կանոնակարգերին հետևելու դեպքում բուսաթունական չէ։

Երբեմն ցողումից անմիջապես հետո, հատկապես բարձր ջերմաստիճանային պայմաններում և բույսերի աճի վաղ փուլերում բույսեևի վրա առաջանում են թեթև գունաբացումներ և տերևների այրվածքներ։ Սակայն , նոր աճող բույսերի վրա դա չի ազդում, վնասվածքների նախանշանները շուտ անցնում են և բացասաբար չեն ազդում բույսերի հետագա զարգացման վրա։ 

Առավել զգայուն բույսերի մշակումը խորհուրդ ՝ տրվում իրականացնել ամպամած եղանակին և 20°С ցածր ջերմաստիճանի պայմաններում ( օրինակ ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ոլոռի տարբեր սորտեր, տարբեր դիմադրողականություն ունեն ԿՈՐՍԱՐ, ՋԼԽ դեղամիջոցի նկատմամբ

Մշակաբույսերի դիմադրողականությունը՝ կուլտուրային մշակաբույսերի վնասումը դեղամիջոցով աստիճանաբար թուլանում է և չի դրսևորվում ավելի ուշ առաջացած տերևների վրա։ Ազդեցություն չի թողնում հետագա աճի և բերքատվության վրա։ Լոբազգիների սորտերը( ոլոռ, սոյա) կարող են դիմադրողականություն տարբերվել բենտազոնի նկատմամբ:

 

Կիրառման տեխնոլոգիան՝ մշակումը պետք է կատարել վեգետացիայի ընթացքում բույսերի հեղուկացրման միջոցով։ Մշակաբույսերն ու կիրառման կանոնակարգերը բերված են Աղյուսակում:

Աշխատանքային հեղուկ խորհուրդ է տրվում պատրաստել անմիջապես դեղամիջոցի կիրառումից առաջ։

Խառնել դեղամիջոցը գործարանային փաթեթում, չափել դեղամիջոցի պահանջվող քանակը հեղուկացիրի մեկ լիցքավորման համար։ Հեղուկացիրի բաքը 1/2 լցնել ջրով։ Անդադար խառնման ժամանակ դեղամիջոցի չափված քանակը լցնել հեղուկացիրի բաքի մեջ։ Հեղուկացիրի բաքը լցնել ջրով մինչև ամբողջական ծավալը։ Խառնումը շարունակել նաև բույսերի մշակման ժամանակ։

Պատրաստված աշխատանքային հեղուկը անհրաժեշտ է օգտագործել պատրաստումից մի քանի ժամի ընթացքում։

Դեղամիջոցի աշխատանքային քանակի պատրաստումը և լիցքավորումը հեղուկացրի բաքի մեջ, անհրաժեշտ է իրականացնել հատուկ տարածքներում, որոնք ենթակա են վնասազերծման։

 

 

 

 

 

logo