Աճը սկսվում է մեզանից

sapsan trade about

Աճը սկսվում է մեզանից

«Սապսան Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ-ին գյուղատնտեսության զարգացման նորագույն մեթոդների ներդրումը ՀՀ-ում  ապահովելու նպատակով։ Ընկերությունը առաջինն է ներկայացրել «Եվրոքիմ» ընկերության բարձրորակ պարարտանյութերը ՀՀ-ում և այժմ հանդիսանում է տվյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։ Ընկերության կողմից ներկայացվում է նաև արտասահմանյան այլ ընկերությունների արտադրատեսակները, որոնց թվում են՝ իսրայելական Հայֆա Քեմիքլզ, ռուսաստանյան «Ավգուստ», «Ուրալքիմ», և այլն, վրացական «Ռուսթավի Ազոտ», չինական «Չայնա Քեմիքլզ» և շոտլանդական «Սիգնետ ՊԵՊ» ընկերությունները։

 

Մեր հաջողության գրավականն է որակյալ ապրանքը և բարձրորակ սպասարկումը, որի արդյունքում տարեց տարի կազմակերպության առևտրաշրջանառությունը աճում է։ Ունենալով վաճառքի ընդլայնված ցանց՝ ընկերությունը մաքսիմալ հեշտացրել է գյուղացիական տնտեսությունների կողմից որակյալ պարարտանյութերի և ագրոքիմիկատների ձեռքբերումը։ «Սապսան Թրեյդ» ՍՊԸ-ն պլանավորում է էլ ավելի զարգացնել վաճառքի ցանցը՝ ներառելով նորանոր բնակավայրեր, ինչպես նաև ՀՀ ներմուծել նոր ապրանքատեսակներ, ինչը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։

Սկսած 2019թ-ից ընկերությունը զբաղվում է նաև սերմերի ներկրմամբ և վաճառքով։ Համագործակցում ենք նաև լեռնահարստացուցիչ ընկերությունների հետ։

Կարևորելով ժամանակակից աշխարհում առկա գյուղատնտեսության զարգացման տենդենցները, ընկերության ներկայացուցիչները մշտապես վերապատրաստվում են՝ մասնակցելով արտասահմանյան առաջատար արտադրողների կողմից կազմակերպվող  սեմինարներին, ինչպես նաև մշտապես ներկայանում է տարբեր երկրներում կազմակերպվող ցուցադրություններին։

Մեր կողմից շատ է կարևորվում  գյուղատնտեսության ներկայացուցիչներին որակյալ և մատչելի խորհրդատվության տրամադրումը, ինչը իր հերթին բերում է բերքատվության բարձրացման և ինքնարժեքի նվազման։

«Սապսան Թրեյդ» ՍՊԸ-ն համագործակցում է մի շարք բանկերի և ՈՒՎԿ-ների հետ՝ հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ձեռք բերել պարարտանյութեր, պեստիցիդներ և սերմեր՝ ապառիկ տարբերակով։

«Սապսան Թրեյդ» ՍՊԸ-ն մշտապես աջակցել և աջակցելու է գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին՝ բարձրացնելով նրանց կողմից ստացվող բերքի որակը և մրցունակությունը։

 
 
 
 
 
 
 
 
 
 
parallax-image

We’re popular leader in agriculture market globally

<
logo