Աճը սկսվում է մեզանից

Ալֆա ցիպերմետրին 100 գ/լ

Ակտիվ նյութ՝ Ալֆա-ցիպերմետրին 100 գ/լ

 

Ազդեցության մեխանիզմը՝

  • Ալֆա-ցիպին խոչընդոտում է նատրիումից պոտենցիալ կախում ունեցող ալիքների ապաբևեռացումը, ինչը հանգեցնում է հիպերգրգռվածության և միջատների մահվան։
  • Թունաքիմիկատը պաշտպանում է գյուղատնտեսական լայն սպեկտրի մշակաբույսեր։
  • Հնարավոր է անձնական տնտեսական կիրառում՝ կարտոֆիլի և խնձորենու վնասատուներին վերացնելու համար։
  • Օժտված է պաշտպանական երկար ժամանակահատվածով, ինչը թույլ է տալիս կիրառել թունաքիմիկատը սեզոնի ընթացքում ընդամենը մեկ անգամ։
  • Թունաքիմիկատը մեղուներին վանող ազդեցություն ունի, ինչի շնորհիվ, կիրառումից անմիջապես հետո, մեղուները լքում են մշակված տարածքը։

 

Թունաքիմիկատի առավելությունները՝

  • Վնասատուների զարգացման ցանկացած փուլում թունաքիմիկատն արդյունավետ պայքարում է կրծող, ինչպես նաև ծծող միջատների դեմ։
  • Կիրառելի է բազմաթիվ մշակաբույսերի պաշտպանության համար։
  • Օժտված է թունավորման բարձր արագությամբ, ինչը զգացնել է տալիս կիրառելուց ընդամենը մեկ ժամ անց։
  • Կիրառվում է սպառման համեմատաբար ցածր տեմպով և հեկտարի մշակման համար ցածր գնով։
  • Համատեղելի է ֆունգիցիդների, ինսեկտիցիդների, աճի ռեգուլյատորների մեծամասնության խառնուրդների հետ։
 
logo