Աճը սկսվում է մեզանից

ԱՎԳՈՒՍՏ

ԳԱՅՏԱՆ

Ազդող նյութը՝ պենդիմեթալին

Խտությունը՝ 330 գ/լ

Դեղամիջոցային ձևը՝ խտացված էմուլսիա (ԽԷ)

Վտանգի դասը՝ վտանգի 2-րդ դաս (խիստ վտանգավոր միացություն).

Պաշտպանական գործողության ժամկետը՝ ապահովում է կուլտուրային մշակաբույսերի պաշտպանությունը վեգետացիայի ամբողջ ընթացքում:

ԳԱՅՏԱՆ, ԽԵ դեղամիջոցը ունի ընտրողական ազդեցություն և բացասաբար չի անդրադառնում հետևյալ խմբի մշակաբույսերի վրա` հացահատիկային, լոբազգի, բանջարեղենային (այդ թվում սոխ և գազար), պտղատու, տեխնիկական ( այդ թվում արևածաղիկ) և ծաղկային մշակաբույսերի` կիրառման ցուցումներին հետևելու դեպքում: Այնուամենայնիվ հերբիցիդի նկատմամբ բարձր հարմարվողականություն են ցուցաբերում լայնատերև մշակաբույսերը: Դեղամիջողը ոչնչացնում է մոլախոտները ծլման ժամանակ  նախածլային կիրառման դեպքում: Արդեն ծլած մոլախոտների վրա ազդման արագությունը կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից և հողի խոնավությունից: ԳԱՅՏԱՆ, ԽԵ դեղամիջողի կիրառումը առաջարկվող նորմերով, սովորաբար, բացասական ազդեցություն չի ցուցաբերում գազարի, սոխի, կաղամբի և արևածաղկի մշակաբույսերի վրա: Պենդիմետալինի նկատմամբ զգայուն են բանջարաբոստանային մշակաբույսերը և  շաքարային ճակնդեղը

 

Կիրառման տեխնոլոգիան՝ Մշակաբույսի ցողում վեգետացիայի ընթացքում: Մշակաբույսերն ու կիրառման կանոնակարգերը բերված են Աղյուսակում:

Աշխատանքային հեղուկի պատրաստման կարգը. Աշխատանքային հեղուկ պատրաստել անմիջապես դեղամիջոցի կիրառումից առաջ։ Անհրաժեշտ է դեղամիջոցը մանրակրկիտ խառնել գործարանային փաթեթում,  (մի քանի անգամ թափահարեք տարրան). Հեղուկացիրի բաքը 1/2 լցնել մաքուր ջրով։ միացնել խառնման սարքը, դեղամիջոցի չափված քանակը լցնել հեղուկացիրի բաքի մեջ, այնուհետև անդադար խառնման հետ միաժամանակ բաքը ամբողջությամբ լցնել ջրով, միևնույն ժամանակ տարրան որտեղ եղել է թունաքիմիկատը մի քանի անգամ ողողել ջրով: Թունաքիմիկատների աշխատանքային լուծույթը և դրանով սրսկիչի լցումը կատարվում են հատուկ տեղամասերում, որոնք հետագայում ախտահանվում են։ Աշխատանքից հետո սարքավորումները մանրակրկիտ լնվաում են, իսկ լցման տարածքը ախտահանում։ Թունաքիմիկատների լուծույթը պատրաստվում և օգտագործվում է սրսկման օրը, այն չի կարելի թողնել առանց ուշադրության։

 

 

Պեստիցիդի կիրառման կանոնակարգերի աղյուսակ

ԳԱՅՏԱՆ, ԽԵ (330 գ/լ պենդիմեթալին)

Դեղամիջոցի կիրառման նորման, լ/հա

Մշակաբույս

Վնասակար օբյեկտ

Կիրառման եղանակը, ժամկետները, առանձնահատկությունները

Սպասման ժամկետ (մշակումների հաճախականությունը)

3-6

Գազար (բացի փնջաձև գազարից), արևածաղիկ

Միամյա միաշաքիլ և երկշաքիլ մոլախոտեր

Հողի սրսկում մինչը մշակաբույսի ծլումը

Աշխատանքային խառնուրդի ծախսը – 200-400 լ/հա

60(1)

2,3-4,5

Սոխի բոլոր սերունդներ (բացի կանաչ սոխից)

 

logo