Աճը սկսվում է մեզանից

Haifa

ՊՈԼԻ-ՖԻԴ

Պոլի-Ֆիդը սնուցում է բույսերն ըստ դրանց զարգացման կարևորագույն փուլերի ճշգրիտ կարիքների՝ բարձր որակի բերք ստանալու համար: Սաղարթային սնուցմանը զուգահեռ՝ Պոլի-Ֆիդը սովորաբար օգտագործվում է ի լրումն հողի պարարտացման: Որոշակի աճի պայմաններում Պոլի-Ֆիդով սաղարթային սնուցումը կարող է փոխարինել հողում կիրառվող այլ պարարտանյութերին, մասնավորապես աճի կարճ սեզոն ունեցող մշակաբույսերի դեպքում: 

Պոլի-Ֆիդ ապրանքնիշի արտադրանքը ազոտի, ֆոսֆորի, մագնեզցիումի և կալիումի հիմքով ջրալուծվող պարարտանյութեր են, որոնք նախատեսված են բույսերին սնուցող նյութեր ապահովելու համար` աճի սեզոնի ընթացքում: Պոլի-Ֆիդի բանաձևերը պարունակում են բյուրիտի ցածր կոնցենտրացիայով ուրեա և բարձր կոնցենտրացիայով EDTA խելատների ձևի միկրոէլեմենտներ: Պոլի-Ֆիդ արտադրանքի բանաձևերի և բաղադրատոմսերի լայն տեսականին բուսական և դաշտային մշակաբույսերի, պտղատու և դեկորատիվ ծառերի ու թփերի, ծաղիկների կարիքները բավարարում է աճման ցանկացած միջավայրում:

 
 
logo