Աճը սկսվում է մեզանից

Avgust

Պրոպինեբ 700 գ/կգ

Ակտիվ նյութ․ պրոպինեբ 700գ/կգ

 

Թունաքիմիկատի հատկությունները

Վիլպրոնեբ 70 – բազմաթիվ մշակաբույսերի լայն շրջանակի հիվանդությունների բորբոքիչների դեմ կիրառման համար նախատեսված, բազմակողմանի ազդեցությամբ, բարձր արդյունավետությամբ կոնտակտային աղդեցության սնկասպան։ Վիլպրոնեբ ձևի թունաքիմիկատի հատկություններն ապահովում են դրա արդյունավետ տարածումը տերևային մակերեսի վրա։ Վիլպրոնեբն ունի ազդեցության հատուկ մեխանիզմ, և հակառեզիստենց (հակազդող) ռազմավարության համար անփոխարինելի գործիք է։

Վիլպրոնեբի՝ բիոսիստեմների բջիջների պատոգենների վրա ունեցած ազդեցության շնորհիվ գործնականում գրեթե բացառվում է ռեզիստենտերի առաջացումը։ Դա Վիլպրոնեբին դարձնում է անփոխարինելի ֆունգիցիդներով մշակումների ժամանակ։ Ինչպես նաև Վիլպրոնեբի ակտիվ նյութը` պրոպինեբը, իր կառուցվածքում ցինկ պարունակող կարևոր միկրոէլեմենտ է, որը ևս հասանելի է բույսերի միաժամանակյա սաղարթային սնուցման համար։ Վիլպրոնեբի բաղադրության 2,25 կգ / հա համապատասխանում է 1 հա տարածքում 473 գ ցինկի օգտագործմանը։
 

Թունաքիմիկատի առավելությունները․

  • Բազային սնկասպան՝ խաղողի, կարտոֆիլի, լոլիկի և խնձորի որակյալ և բարձր բերքատվության համար։
  • Շնորհիվ ազդեցության բազմակողմանի մեխանիզմի՝ ռեզիստենտի առաջացման ռիսկ չկա։
  • Անփոխարինելի ապրանք պաշտպանության սիստեմում։
  • Ցինկի զգալի աղբյուր՝ վերամշակված մշակաբույսերի համար։
  • Հիանալի ֆիտոհամատեղելիություն շատ մշակաբույսերի հետ՝ զարգացման տարբեր փուլերում։
 
logo